Կապանի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այն հարցին, թե ինչ իրավիճակ է Կապանում, տեղեկություններ կան, որ Դավիթ Բեկ գյուղում տներ են այրվել, պատասխանեց, որ այո՛, այդ ուղղությամբ մարտական գործողություններ եղել են: Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ է արձակվել Դավիթ բեկ գյուղի ուղղությամբ, կան հետեւանքներ: