Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։ Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն […]