Գործընկերային նյութեր
17.02.2026

Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացրած նախագծերը։ Անցնող տարվա ընթացքում Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել բազմաթիվ նախաձեռնությունների, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման կարևոր ծրագրերի։

Ֆասթ Բանկն անցնող տարվա ընթացքում մեծ ներդրումներ է կատարել արվեստի և մշակույթի ոլորտում, հովանավորել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգը, «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի նախընտրական ու եզրափակիչ փուլերն ու նրանց բարեգործական համերգները, միջոցներ են տրամադրվել նաև ժամանակակից արվեստի և երիտասարդական ստեղծարարական նախագծերի:

Նշանակալի էր Ֆասթ Բանկի աջակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին․ ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում Բանկը 50 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Մատենադարանին։ Բանկի աջակցությամբ Մատենադարանի նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք՝ համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին, իսկ նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։

Առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել կրթական ու գիտական ոլորտի նախագծերին․ Բանկը ֆինանսավորել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» ամառային դպրոցը, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովը, Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը, ինչպես նաև Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս նախաձեռնությունները նպաստել են երիտասարդական ներուժի ու գիտելիքի զարգացմանը և միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ մայրաքաղաքի սրտում՝ Ազատության հրապարակում,  իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ և առողջ կենսակերպը խրախուսող ակտիվություններով։

Առողջապահական և մասնագիտական համայնքին վերաբերող ծրագրերից առանձնացել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի հովանավորությունը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների» բժշկական ատլասի հրատարակության համար։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահել նաև մշակութային ժառանգության պահպանման և ենթակառուցվածքների բարելավման խնդիրները․ Բանկի աջակցությամբ շարունակվել են վերանորոգվել մշակութային վայրերի, հատկապես թատրոնների ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկը  շարունակել է աջակցել նաև «Մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, որն արդեն 3-րդ տարին է համախմբում է հայտնիներին և հասարակությանը մաքուր հայրենիքի գաղափարի շուրջ:

Բանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև հասարակական և համայնքային ծրագրերը: Հիշարժան էր տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, Հանրապետության հրապարակում անցկացված յուրահատուկ դրոն շոուն, որը Ֆասթ Բանկի աջակցությամբ վերածվել է ֆանտաստիկ տեսարանային ներկայացման՝ միավորելով հազարավոր քաղաքացիների։

Ֆասթ Բանկի 2025 թվականը գործունեության բազմաշերտ, ընդգրկուն և մարդկանց իրական կարիքներին արձագանքող տարի էր։ Բանկը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ տարեցտարի ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
20:35
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
19:31
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
18:03
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
16:57
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
15:01
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
13:29
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով