7000 դոլար կաշառք. հոսպիտալի պետի և 13 անձի գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Հ.-ն, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ե. […]