Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց Ավագանու կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանու առաջին նիստն է, որտեղ էլ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետը. «Գործող օրենսդրության պայմաններում առաջին դեպքն է, երբ քաղաքապետ չի նշանակվում ուժերից մեկի՝ 50%–ից ավելի ձայն հավաքելու արդյունքում, ուստի, ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ դարձավ, որ մանրամասն կանոնակարգում նիստի, […]