Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության […]