Եվրոպական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Բրյուսելում փետրվարի 13-ին կայանալու է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպումը։ «ԵՄ-ն և Հայաստանը տեսակետներ կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վիճակի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության առավել հավակնոտ օրակարգ առաջ մղելու հնարավորության վերաբերյալ: Կքննարկվեն քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու […]