Անցակետն Ադրբեջանը վերածել է ռազմական հենակետի. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին, որում նշված է. «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։ […]