ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա. Սամվել Շահրամանյան
Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, […]