Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի կազմը, որն առաջարկել է այդ մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ «Խորհուրդն այսօր Հանձնաժողովի ընտրված նախագահի հետ ընդհանուր համաձայնությամբ հաստատեց այն անձանց ցուցակը, որոնց առաջարկում է նշանակվել Հանձնաժողովի անդամներ մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է 25 մարդ, […]