Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից: Տեսաուղերձով հանդես […]