Լրահոս 24/7
22.05.2026

Ռուսաստանի վառելիքային համակարգը ճնշման տակ է

Ռուսաստանի վառելիքային համակարգը ճնշման տակ է

Ուկրաինական անօդաչու հարվածները լրջորեն խաթարել են Ռուսաստանի նավթավերամշակման համակարգի աշխատանքը։ Ռուսական և արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ 2026 թվականի գարնանը հարվածների հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ կանգնել են Ռուսաստանի եվրոպական հատվածի խոշոր նավթավերամշակման գործարանները, որոնք ապահովում էին երկրի բենզինի արտադրության մոտ մեկ երրորդը։

Խոսքը վերաբերում է «Ռոսնեֆտի», «Լուկօյլի», «Գազպրոմ նեֆտի», «Սուրգուտնեֆտեգազի» և «Նովատեկի» խոշոր արտադրական հարթակներին՝ Տուապսեում, Յարոսլավլում, Պերմում, Կիրիշիում, Աստրախանում, Ուստ-Լուգայում և այլ շրջաններում։ Վերջին տվյալներով՝ «Լուկօյլի» «Նորսի» գործարանը Նիժնի Նովգորոդի մոտ աշխատում է ընդամենը կես հզորությամբ։

Ընդհանուր առմամբ, կանգնած կամ խիստ սահմանափակված են այնպիսի արտադրական հզորություններ, որոնք տարեկան տալիս էին մոտ 14 միլիոն տոննա բենզին։ Սա ռուսական շուկայի համար արդեն ոչ թե տեղային խնդիր է, այլ համակարգային ճգնաժամի ազդանշան։

Ռուսաստանի մի շարք շրջաններում արդեն սկսվել են վառելիքի վաճառքի սահմանափակումներ։ Առաջինը նման որոշում ընդունեց Սևաստոպոլի վարչակազմը՝ սահմանելով մինչև 20 լիտր բենզինի վաճառք մեկ անձի համար։ Շուկայում նկատվում է խուճապային իրավիճակ․ անկախ բենզալցակայանների ներկայացուցիչները հայտարարում են, որ մեծածախ շուկայում վառելիք գրեթե հնարավոր չէ ձեռք բերել։

Ռուսական մասնագիտական փակ խմբերում տարածվող հաղորդագրություններում նշվում է, որ բենզատար մեքենաները օրերով հերթ են կանգնած Մոսկվայի շրջանի բաշխիչ կայաններում, իսկ օդային տագնապների պատճառով բեռնավորումը հաճախ դադարեցվում է։

Անկախ ԱԶՍ-ների ներկայացուցիչների խոսքով՝ իրավիճակը ծանր է ոչ միայն բենզինի, այլ նաև դիզվառելիքի շուկայում։ Սա հատկապես ուշագրավ է, քանի որ Ռուսաստանը սովորաբար դիզվառելիքի ավելցուկային արտադրություն ունի և դրա զգալի մասը արտահանում էր։

Փորձագետները նշում են, որ խոշոր նավթային ընկերությունները այժմ գրեթե դադարեցրել են վառելիքի վաճառքը բաց շուկայում՝ առաջնահերթ մատակարարելով սեփական բենզալցակայանները։ Արդյունքում մեծածախ գներն արդեն 30-40 տոկոսով գերազանցում են բորսայական ցուցանիշները։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ եթե հարվածները շարունակվեն, Ռուսաստանը կարող է բախվել պատերազմի տարիների ամենածանր վառելիքային ճգնաժամին։ Ամենախոցելի դիրքում կհայտնվեն այն շրջանները, որտեղ անկախ բենզալցակայանների մասնաբաժինը բարձր է և խոշոր նավթային ընկերությունների ներկայությունը սահմանափակ։

Ռուսաստանի իշխանությունները փորձում են մեղմել իրավիճակը՝ երկարացնելով բենզինի արտահանման սահմանափակումները և քննարկելով պետական սուբսիդիաների ավելացումը նավթավերամշակող ընկերությունների համար։ Չի բացառվում նաև բենզինի ներմուծման տարբերակը՝ մասնավորապես Բելառուսից։

Սակայն շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ 2026 թվականի վառելիքային ճգնաժամը կարող է դառնալ ամենածանրը ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում։

Նյութի աղբյուրը`novayagazeta.eu։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է