Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նախարարը հայտարարել է, որ 2025 թվականին, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, և կարևոր քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները […]