Հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակը նորմալ է. նախարար
Ազատի զորամասի կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը նորմալ է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․ «Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Ինչպես նշել եմ, ապաքինման պրոցեսը երկար է, որովհետև մի քանի էտապով պետք է իրականացվի բուժումը՝ վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական։ Այնպես որ, ամեն ինչ բարեհաջող, նորմալ ընթացքով է […]