Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «կարող է չգոյատևել» նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։ Բացի այդ, ամերիկացի ղեկավարը ևս մեկ անգամ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը, ըստ նրա, «երախտապարտ չէ ԱՄՆ օգնության» համար։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, […]