Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ստավրոպոլի երկրամասում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Ինքնաթիռում եղել է ինը մարդ, որոնցից երկուսը վիրավորվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են տեղական իշխանությունները։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը հոսանքազրկվել է, ինչն էլ կոշտ վայրէջքի պատճառ է դառնում։