ՌԴ-ի դեմ Գերմանիայի զենքի կիրառումը էսկալացիայի չի հանգեցնի. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարծում, որ Ուկրաինայի համար ՌԴ տարածքում ռազմական թիրախներին ԳԴՀ-ից մատակարարվող զենքով հարվածելու հնարավորությունը էսկալացիայի կհանգեցնի: «Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը, խոսքը միայն խոշոր քաղաքի, օրինակ, Խարկովի պաշտպանության հնարավորության մասին է», – հայտարարել է նա։