ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համաձայնության կգա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում. Ժան-Նոել Բարո
Եվրամիությունը պատրաստվում է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին մայիսի 1-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Ես երեկ խոստացա հանրապետական սենատոր Լինդսի Գրեմին, որ կփորձենք համակարգել պատժամիջոցների երկու փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները»,- ասել է Բարոն AFP-ի հետ հարցազրույցում։ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմն ավելի վաղ հայտարարել էր, որ 72 օրենսդիր […]