«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։ Դավիթ Ղազինյանը, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի […]