Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ […]