Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում: Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), […]