Մեր իրավասությունից դուրս է քննարկել եպիսկոպոսների կարգալուծության հարց. Անանիա վարդապետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է վարդապետների ժողովը։ Անանիա վարդապետը լրագրողներին ասաց, որ քննարկել են այսօրվա մտահոգությունները։ «Քննարկել ենք մեր մտահոգությունները, ինչ է տեղի ունենում միաբանական կյանքում։ Դիրքորոշումների մասին մենք հետո կարտահայտվենք»,-ասաց Անանիա վարդապետը։ Անդրադառնալով այն լուրերին, որ քննարկել են նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, վարդապետն ասաց. «Բացարձակապես սուտ է, նույնիսկ մտքներիս […]