Կառավարությունն ընդունեց Ոստիկանության գվարդիայի կողմից պետական օբյեկտները պահպանելու նոր կարգը
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, […]