Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք
Գյուղատնտեսական մթերքների մթերման և բերքահավաքի գործընթացն ամբողջ թափով ընթանում է։ Մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։ «Որպեսզի գործընթացն ընթանա անխափան, և խաղողի ամբողջ ծավալը մթերվի, քննարկումներ ենք ունեցել գործարար միջավայրի, մթերողների, ինչպես նաև հայկական բրենդի գինի արտադրող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք նրանց աջակցությամբ կազմակերպել մթերման գործընթացը»,- սեպտեմբերի 11-ի Կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի […]