«Շատ հստակ հանձնարարական եմ տվել՝ մեր տիրույթում է, և Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում։ Նրա խոսքով՝ լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է․ «Նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը […]