Իլհամ Ալիև. Չկա Սևանա լիճ, կա լիճ Գյոյչա
«Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է վերադառնանք ոչ թե թանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները, և ՀԿ-ները, և, իհարկե, գիտնականները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: […]