Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը: Արցախի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, որ շրջափակման պատճառով տուժել է տնտեսության 41 ոլորտ: «Տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների, արտադրության, միրգ-բանջարեղենի,մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային […]