Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է ոչ հեռու ապագայում կյանքի կոչվել. Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում. «Եւ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի, ինքը այս համատեքստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը», քննարկել դրա ընձեռնելիք հնարավորությունները։ […]