Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումներ, դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանքներ, քաղբանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար երկրից հեռացած անձանց նկատմամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում: Նշվում է, որ Ադրբեջանում շատ են նաև դատական իշխանության անկախության հետ կապված խնդիրները, խոսքի ազատության իրավունքի խախտումները, […]