Ադրբեջանում հայտարարել են ենթադրյալ «իրանական լրտեսների» հերթական խմբի ձերբակալելու մասին։ Ադրբեջանական իրավապահ մարմինների տվյալով՝ իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում բացահայտվել և բերման է ենթարկվել 32 մարդ, որոնք, գերատեսչության պնդմամբ, «կրոնական քողի տակ դիվերսիոն գործունեություն են ծավալել»։ Նշվում է, թե իբր ձերբակալված քաղաքացիները սոցցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, […]