Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով ստեղծված ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 հասարակական կազմակերպություն։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։ Վարչապետը նաև նշել է, որ «ՀԿ-ների գրանցման […]