Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սեպտեմբերի 1-ից սկսել է գազի մատակարարումը Խորվաթիա։ Մատակարարումներն իրականացվում են PPD և MET Group ընկերությունների միջոցով։ Ընդ որում, ընկերությունը չի հստակեցնում Խորվաթիային մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները: SOCAR-ում նշում են, որ Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ միասին Խորվաթիան դարձել է ադրբեջանական գազ ստացող տասներորդ երկիրը: