Իրանի ընտրական շտաբը հրապարակել է Սահմանադրության պաշտպանության խորհրդի հաստատած նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, հայտնում է IRNA-ն։ Իրանի Ընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտնել է 14-րդ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների անունները։ Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանին, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։ Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։