Դա ծափ է Ռուսաստանին. Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Վարդան Ղուկասյանն այս հայտարարությամբ՝ իբր «Հայաստանը գոյություն ունի Ռուսաստանի շնորհիվ», քաղաքականապես ոչ միայն անմեղսունակ է, այլև վտանգավոր՝ սեփական պետության արժանապատվության ու պատմության նկատմամբ։ Սակայն իրական մտահոգությունը ոչ թե այդ հայտարարությունն է, այլ այն ծափերը, որ հնչեցին քաղաքապետարանի դահլիճում: Այդ ծափերն, ըստ էության, հավանություն էին […]