Օգոստոսի 8-ի ՀՀ-Ադրբեջան փաստաթղթերի կարեւորության գնահատումը. Ժիրայր Լիպարիտյան
Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ յուրաքանչյուր հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ առանձին ստորագրված համաձայնագրերը բազմաթիվ կողմեր ունեն։ Հնարավոր է, որ դեռ վաղ է գնահատել այդ համաձայնագրերի նշանակությունը։ Դրանցից որոշները միայն ընդհանուր սկզբունքներ են առաջարկում, մյուսները չունեն բավարար մանրամասներ՝ վերջնական դատողություններ անելու համար։ Այնուամենայնիվ, ստորեւ ներկայացված են նախնական դիտարկումներ, որոնք կարող են օգտակար […]