ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ա. Մ.-ի դին՝ հրազենային վնասվածքով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: «ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]