Հուլիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմը (ԲԿՄԱ) մասնակցել է Թբիլիսիում կազմակերպված հավաք-մրցույթին: ՀՀ ՊՆ թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է հայ մարզիկների հաղթանակով՝ 35:20 հաշվով:

















