Գլխավոր
05.08.2019

«Աշխարհում սերեր կան, որ դատապարտված են հավերժական հյուսիսների…»․ Մարգարետ Ասլանյան

«Աշխարհում սերեր կան, որ դատապարտված են հավերժական հյուսիսների…»․ Մարգարետ Ասլանյան

Օրերս «Երևանյան Էսքիզ» հրատարակչությունը լույս ընծայեց արդի գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ ամսագրի հիմնադիր Մարգարետ Ասլանյանի «Սևագիր» բանաստեղծությունների ժողովածուն։
«Աշխարհին իջած ամենաերկար գիշերն էր «Սևագիր»-ը, ամենալուռ տիեզերագնացությունը դեպի ներս, ուր ես պիտի տեսնեի սկիզբը։ Ցորենների մեջ ննջող հեռավոր կարոտի ասք է «Սևագիր»-ը, սիրո մեջ ժայռ բարձրացած հոգու առանձնություն․ Աշխարհում սերեր կան, որ դատապարտված են հավերժական հյուսիսների…»,- նշում է հեղինակը։

Մինչ գիրքը կհայտնվեր ընթերցողների սեղանին՝ հաջորդող լուրն ավելի նշանավորեց այն։
«Գրականության ճակատագիրը լուսապսակ է, երբ այն թարգմանվում է, որովհետև նաև հենց այդպես է գիրքը դառնում համամարդկային։ Սիրով ուզում եմ կիսել ընթերցողներիս հետ ուրախությունս․ «Սևագիր» -ը թարգմանվել և տպագրվել է անգլերեն՝ Լոնդոնի հեղինակավոր Pan Macmillan Picador հրատարակչության կողմից։

Այն պատրաստվում է մեծ ճամփորդության, շրջելու է մի քանի քաղաքներով, և վստահ եմ, որ անպայման գտնելու է իր լավագույն ընթերցողներին, հենց նրանց,որոնք ենթագիտակցորեն ունեն դրա կարիքը։ Գրքի թարգմանության նախաձեռնությունը արմատներով հայ, բայց հենց լոնդոնաբնակ թարգմանչուհի՝ Սոնե Այունցինն էր։ Երբ առաջին անգամ ընթերցել էր սույն ժողովածուից հրապարակված մի քանի գիր, ասաց՝ որովայնումս կոլիբրիներ են, ես մերձարևադարձային հոսանք եմ զգում։ Այնուհետև եղավ այն, ինչ կա այսօր՝ լոնդոնցիներն արդեն ունեն «Draft» -ը»,- մանրամասնեց Մարգարետ Ասլանյանը։
Pan Macmillan Picador հրատարակչության խմբագիր Ansa Khan Khattak-ը անդրադառնալով գրքին՝ մասնավորապես նշել է․
«Հետաքրքիր էր բացահայտել աշխարհի հնագույն ժողովուրդներից՝ ազգությամբ հայ արդի մտավորականին։ «Սևագիր/Draft» գրքում կառանձնացնեմ մի շատ կարևոր փաստ․ հեղինակի գործերը համամարդկային են, արհեստական կերպով չեն պարտադրում ազգային մոտիվներ, բառը աղաղակ չեն դարձնում, և, բոլոր առումներով՝ այստեղ կա հատուկ խնամք ու զգուշություն բառի նկատմամբ»։

Այն հարցին, թե ինչու՞ հենց «Սևագիր»՝ գրողը պատասխանեց․
«Շրջեք ավազե ժամացույցը․որքան էլ ավազահատիկ ժամանակն անդառնալի է՝ մենք միշտ հնարավորություն ունենք մաքրագրել դրա մեջ մեր կյանքի սևագրերը, նորոգել լուսաբացը։ Սևագիրը վերադարձ չէ անցյալ, ոչ էլ անդրադարձից հետո փակ դուռ, այն ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, որը հուշում եմ մարդ-ընթերցողներիս՝ մատնանշելով ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»։
Նշենք նաև, որ «Սևագիր» գրքի հայաստանյան շնորհանդեսը կկայանա Սեպտեմբերին։

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան