Լրահոս 24/7

Ուկրաինան վիզաների ռեժիմ է սահմանել ռուսների համար

Ուկրաինայի իշխանությունները հուլիսի 1-ին վիզային ռեժիմ են սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։

Ուկրաինական վիզա ստանալու համար Ռուսաստանի բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի ութ քաղաքների VFS Global վիզաների կենտրոններից մեկին, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Ներկայացված հայտերը կքննարկվեն երրորդ երկրներում գտնվող ուկրաինացի դիվանագետների կողմից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարելով ռուսների համար վիզաների մասին, հունիսի կեսերին ասել էր, որ իշխանությունները նման քայլի են դիմել «ազգային անվտանգությանն ուղղված աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում»։

Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ վիզան չի երաշխավորում մուտքը երկիր. վերջնական որոշումը կլինի ուկրաինացի սահմանապահներին։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր պատասխան միջոցները կարող են ձեռնարկվել «ռուսական ազգային շահերից ելնելով և հումանիտար բաղադրիչը հաշվի առնելով»։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

12 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

30 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

45 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago