Լրահոս 24/7
13.07.2022

Ներքին գործերի նախարարության ստեղծման արտաքին և հասարակական ընկալումները

Ներքին գործերի նախարարության ստեղծման արտաքին և հասարակական ընկալումները

2020թ. Կառավարությունն ընդունել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որով նախանշվել է Հայաստանում ոստիկանության և պետական այլ մարմիններում տարրալուծված ստորաբաժանումների գործառույթներ իրականացնող միասնական՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը։

Ոստիկանական բարեփոխումների շարքում, ըստ ռազմավարության, առանձնահատուկ շեշտադրվել են մասնագետների պատրաստումը, կրթական միջավայրի բարելավումը, ազգային գվարդիայի և պարեկային ծառայության կայացումը։
Կառավարության 2021-2026թթ. միջոցառումների ծրագրի ընդունումից հետո նոր նախարարության ստեղծման մտադրությունն ամրապնդվել է, իրավական ակտերի համապատասխան նախագծերը դրվել են հանրային քննարկման, իսկ այսօր արդեն դրանց կապակցությամբ խորհրդարանական լսումներ են հրավիրվել։
Ոստիկանության բարեփոխման և Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ քննարկումներ, անշուշտ, դեռ կծավալվեն, սակայն այս փուլում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հարցի երկու առանցքային ուղղություններին.

ա) հարցի կարևորությունը պետության և բ) հարցի նշանակությունը քաղաքացու համար։
Առաջինի դեպքում նախ պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են Կառավարության աջակիցները և թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ արտաքին հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործընկերների, միջազգային փորձագետների ներգրավվածությունն այս գործընթացում հուշում է, որ խոսքն արևմտյան աջակցության մասին է, և, ըստ այդմ, ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևոր քայլերից է։

Սա իր հերթին վկայում է արևմտյան տերությունների կողմից Հայաստանում բարեփոխումների իրականացմանն աջակցելու պատրաստականության, ասել է թե՝ զարգացմանն օժանդակելու մասին։ Անշուշտ, ցանկալի չի լինի այս դեպքում ևս ունենալ Կանադայի դեսպանության բացման ու դրան ռուսական արձագանքի միջադեպի կրկնություն, սակայն պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներկայիս իրավիճակի պատճառներից մեկն էլ խորհրդային (եթե ոչ՝ բոլշևիկյան) կացութաձևն է ներքին կարգապահության համար պատասխանատու կառույցներում, ինչի կազմաքանդման և դրանով ոլորտում իրապես բարեփոխումներ անելու համար կարևոր է հենց ոչ խորհրդային ուղով զարգացած պետությունների փորձը։
Ընդ որում, խոսքը ոչ միայն ներքին անվտանգության ուղղությամբ առաջընթաց ունենալու ծրագրի մասին է, այլև՝ արտաքին մարտահրավերներից երկրի պաշտպանունակության բարձրացման։ Թերևս ճիշտ է այն պնդումը, որ Ներքին գործերի նախարարության գոյության պարագայում այն մեծ դերակատարում կունենար և կարող է ունենալ պատերազմի ու ռազմական գործողությունների ժամանակ՝ իր կազմակերպվածությամբ, մասնագիտական կարողություններով ու մեկ հարկի տակ անվտանգային մի քանի կարևոր ստորաբաժանումների միավորմամբ։
բ) Քաղաքացու համար հարցի նշանակության մասին խոսելիս անկեղծորեն պիտի նշենք, որ նրա համար իր անվտանգությունն ապահովող կառույցի անվանումն ամենավերջին տեղում է. կարևորը, տվյալ դեպքում, ոստիկանության գործառույթների մասով, հանցագործությունների կանխումն ու բացահայտումն է, խնդիրներին պատշաճ արձագանքումը և ամենաթողության առերևույթ վերացումը։ Այս համատեքստում, ինչպես հեղինակներն են պնդում, ոլորտն առավել թափանցիկ ու հաշվետվողական դարձնելու հնարավորություն կստեղծվի, անհամեմատ վերահսկելի կդառնա ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։

Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է