Լրահոս 24/7

Կանադան Գերմանիային է փոխանցել «Հյուսիսային հոսքի» վերանորոգված տուրբինը՝ ՌԴ վերադարձի համար

Կանադան Գերմանիա է ուղարկել վերանորոգված Siemens տուրբինը, որն օգտագործվում էր «Հյուսիսային հոսք 1-ով» գազ մատակարարելու համար: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հրատարակության տվյալներով՝ տուրբինն ինքնաթիռով ուղարկվել է հուլիսի 17-ին։ Գերմանիայից նրան լաստանավով կտեղափոխեն Հելսինկի, այնտեղից՝ Ռուսաստան։ Մոտավորապես այն Պորտովայայի կոմպրեսորային կայան կհասնի հուլիսի 24-ին, իսկ շահագործման հանձնելը կպահանջի ևս մի քանի օր։

Այսպիսով, գրում է «Կոմերսանտը», տուրբինը պետք է պատրաստ լինի օգոստոսի սկզբին «Հյուսիսային հոսքով» գազ մատակարարելու համար։

«Հյուսիսային հոսքը» Եվրոպա ռուսական գազի մատակարարման հիմնական ուղին է, որը մնացել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Հունիսի 16-ից «Գազպրոմը» կրճատել է իր վրա մատակարարումները մինչև անվանական հզորության 40 տոկոսը՝ պատճառաբանելով պատժամիջոցների պատճառով Կանադայից վերանորոգումից տուրբինը վերադարձնելու անհնարինությունը։ Դրանից հետո Գերմանիան դիմել է Կանադայի իշխանություններին՝ բացառության կարգով տուրբինը վերադարձնելու խնդրանքով։

Հուլիսի 11-ից հուլիսի 21-ը «Հյուսիսային հոսքի»-ի միջոցով մատակարարումները պաշտոնապես դադարեցվել են պլանային վերանորոգման պատճառով։ Եվրոպական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել վերսկսել մատակարարումները՝ փաստացիորեն դիմելով շանտաժի՝ պատժամիջոցները չեղարկելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է դա։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

18 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

36 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

51 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago