Լրահոս 24/7

Իտալիայում գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

Իտալիայում առնվազն 400 ազգային և միջազգային չվերթ է չեղարկվել ավիացիոն անձնակազմի, բորդուղեկցողների և բյուջետային ավիաընկերությունների օդաչուների գործադուլի պատճառով։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։
Չորսժամյա գործադուլին միացել են Ryanair, Volotea, easyJet և Malta Air ավիաընկերությունների աշխատակիցները։

Իտալական Ita Airways ավիաընկերությունը հայտարարել է 122 չվերթի չեղարկման մասին, որը կազմում է կիրակի օրվա ընդհանուրի 40%-ը։ Բացի այդ, արհմիությունների տարածած հայտարարության համաձայն, աշխատանքերը կդադարեցնեն Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայության (ENAV) ավիադիսպետչերները։

Ընդհանուր առմամբ, ավիացիոն ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաները դժվարություններ կառաջացնեն 68000 ուղեւորների համար։ Corriere-ը նշում է, որ դրանք կարող էին ավելի մեծ լինել, եթե գործադուլի իրավունքը վերահսկող պետական ​​գործակալությանը չհաջողվեր կրճատել բողոքի ակցիան 24 ժամից մինչև չորս ժամ։
Ցուցարարների հիմնական պահանջները վերաբերում են աշխատավարձերի բարձրացմանն ու աշխատանքային պայմանների փոփոխությանը։ Ներկայիս գործադուլը հերթական ակցիաներից մեկն է․ նախորդներն անցկացվել են հունիսի 8-ին և 25-ին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

13 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

31 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

46 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago