Այս տարի Անկախության օրվան նվիրված բոլոր կարևոր միջոցառումները կայանելու են Գյումրիում: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռս Գյումրիում է:
«Մենք որոշել ենք, որ Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումները պետք է Երևանից դուրս գան ու գնան մարզեր: Այս տարի տոնը կնշենք Շիրակի մարզում: Անկախությունը պետք է ճամփորդի ու մտնի բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի մայրաքաղաքային մակարդակի միջոցառումները և դրանց անցկացման կուլտուրան մարզերում էլ շրջի»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել երեկ` օգոստոսի 10–ին, Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը
Ավելին՝ armeniasputnik.am

















