Կամչատկայում մի քանի արջ դուրս են եկել փողոց և վախեցրել բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Россия 24-ը։ Կենդանիները վազվզել են Ելիզովո քաղաքի փողոցներով, անցել ավտոկայանի ու խանութների կողքով։ Իրավապահները հատուկ ազդանշանների միջոցով կարողացել են արջերին տեղափոխել Ավաչի գետի ուղղությամբ:

















