Աշխարհ
23.08.2019

Ռեժիսոր Արտակ Ավդալյանը՝ բասկեր-հայեր առնչությունների մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Ռեժիսոր Արտակ Ավդալյանը՝ բասկեր-հայեր առնչությունների մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հարցազրույց կինոռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ, ով բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, հաղորդումների, տեսահոլովակների հեղինակ է:

– 2010թ. Դուք նկարահանել եք փաստագրական ֆիլմ հայերի և բասկերի նմանությունների մասին: Ինչպե՞ս ծագեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

– Մինչև բասկագետ Վահան Սարգսյանին հանդիպելը ես շատ քիչ բան գիտեի բասկերի մասին: Հիշում եմ՝ պատանի հասակում մի անգամ դիտում էի Յուրի Սենկևիչի «Ճանապարհորդների ակումբ» խորհրդային տարիներին հայտնի հեռուստահաղորդումներից մեկը, որի ժամանակ ցույց տվեցին հայկական տարազի նման հագուստ հագած մի ազգի, որոնց և՛ պարը, և՛ պարեղանակը քոչարի էր հիշեցնում: Խոսքը բասկերի մասին էր: Ես շատ զարմացած էի:

Եվ ահա շատ-շատ տարիներ անց ինձ զանգահարում է իմ շատ լավ ընկեր Դավիթ Ասլիկյանը (ով ֆինանսավորեց այդ ֆիլմը), ասում, որ նստած են բասկագետ Վահան Սարգսյանի հետ, որ հայերի ու բասկերի առնչությունների մասին ֆիլմ նկարելու գաղափար կա, և եթե դա ինձ հետաքրքրում է, ապա կարող եմ գալ: Իհարկե, դա ինձ շատ հետաքրքիր էր, մանավանդ որ արդեն փաստագրական ֆիլմեր ունեի նկարած հայերի, հայոց պատմության, իմ ազգի արմատների վերաբերյալ: Արդյունքում երեքով գնացինք Իսպանիա, Ֆրանսիա՝ Բասկերի երկիր՝ տեղում նկարահանումներ անելու: Վահանն արդեն բազմիցս եղել էր այնտեղ, ուսումնասիրություններ էր կատարում, բասկերենից հայերեն, հայերենից բասկերեն գրքեր թարգմանում հենց Բասկերի երկրի ֆինանսավորմամբ:

– Բասկերի երկրում ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը:

– Ես աշխարհի բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց այսպիսի մաքուր, քաղաքակիրթ մարդկանց դեռ չէի հանդիպել: Նույնիսկ Ֆրանսիայի և Իսպանիայի մյուս շրջաններում մարդիկ այդքան մաքուր, քաղաքակիրթ, ջերմ, բարեհաճ չէին, ինչքան այստեղ: Մենք ականատես եղանք ազգային երգի-պարի մի մեծ տոնախմբության, այնտեղ նաև ուժային մրցումներ էին անցկացվում (մեծ քարեր, գերաններ էին գլորում): Այնտեղ հատուկ մարդիկ կային՝ ձեռքներին աղբամաններ, որոնք հետևում էին մաքրությանը: Բայց նրանք անգործ էին, որովհետև ոչ ոք գետնին աղբ չէր նետում: Նույնիսկ ես տեսա, թե ինչպես պապն իր մոտ երեքամյա թոռնիկին ցույց տվեց աղբամանը, որ նա գնա և կոնֆետի թուղթը այնտեղ գցի: Ոչ թե թուղթը ձեռքից վերցրեց պապը, այլ երեխային աղբամանի տեղը ցույց տվեց:

Իրոք, արտաքուստ նրանք շատ նման են հայերին: Ինչպես ասացի, ես շատ եմ ճամփորդել և միշտ էլ տարբեր ազգերի մեջ կարողացել եմ ենթագիտակցորեն, թե այլ կերպ (գենետիկ կանչով) զգալ, որ դիմացից հայ է գալիս: Բասկերի երկրում էր, որ ասում էի՝ սա հայ է, ասում էին՝ ո՛չ, բասկ է: Նրանք իրոք հայի են նման՝ մարդաբանությամբ, աչքերի արտահայտությամբ, խոսելաձևով, շարժումներով, քայլվածքով և այլն: Այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական: Օրինակ՝ մեծ, հզոր Հայաստանից մնացել է 30 000 քառ.կմ, նույնն էլ Բասկերի հզոր երկրից մնացել է 30 000 քառ.կմ: Բասկերն իրենց երկրում 3 մլն են, իսկ սփյուռքը՝ մոտ 20 մլն, որոնք հիմնականում ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, որտեղ բանկային համակարգը բասկերի ձեռքում է:

– Իսկ ինչպիսի՞ն է լեզուն: Հայերենին նմա՞ն է:

– Լեզվի մեջ շատ ընդհանրություններ կան, նույնիսկ այն աստիճան, որ փոխադարձ հասկանալի էր: Օրինակ՝ կտրտել, ճմրթել, հուռթի, որդի, քար, սար, Հայա: Նույն տեղանուններն ունեն՝ Արալեռ (նրանք ասում են՝ սա Արարատ լեռան պատվին է), որի ստորոտով հոսում է Արաքս գետը, Դեբեդ, Եփրատ, Ուրմիա, «ոսկի»-ով շատ տեղանուններ ունեն: Իրենք իրենց ոչ թե «բասկ» են անվանում, այլ «էուսկալտու», «էուսկ»-ը դա «ոսկի»-ն է, «կալտու»-ն՝ «կալարած», «ունեցող»: Մենք ասում ենք՝ «դաշտավայր», իրենք ասում են՝ «ծավալատեղիա», լրիվ հասկանալի է, չէ՞: Նրանք ունեն հայերենի բոլոր հնչյունները, բայց այբուբենը լատինատառ է: Բայերի հոլովումը հայերենի նման է, նրանց մոտ էլ է «չ»-ն ժխտական մասնիկ, «ք»-ն հոգնակին արտահայտելու համար է: Ըստ բասկերի լեգենդների, ինչպես նաև գիտական հետազոտությունների, իրենք եկել են Հայաստանից 5000 տարի առաջ:

Ամբողջական հոդվածը՝ armedia.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է