Գլխավոր
06.02.2023

Թուրքիային ցավակցական ուղերձը տեղին էր և ճիշտ․ Ստեփան Գրիգորյան

Թուրքիային ցավակցական ուղերձը տեղին էր և ճիշտ․ Ստեփան Գրիգորյան

Այս գիշեր՝ հունվարի 6-ին,  7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության՝ այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է «ավերիչ»։

Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի և Սիրիայի նախագահներին։ 

Հաշվի առնելով, որ հատկապես Թուրքիայի հետ յուրաքանչյուր կոնտակտ իր մեջ դիվանագիտական տարր է պարունակում՝ հարցն ավելի զգայուն է դարձնում հանրության համար։ Իհարե՝ այդ զգայունության հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող շրջանակներն առիթը բաց չեն թողնում այս քայլը իշխանության քննադատականի վերածելու համար։

Թեմայի շուրջ tiv1 – ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, ըստ Ձեզ ճի՞շտ էր Փաշինյանի կողմից ցավակցական ուղերձ հղելը Թուրքիայի նախագահին՝ դիվանագիտական տեսնակյունից։

-Իսկ ինչու՞ միայն դիվանագիտական, դա մարդկային առումով էլ ճիշտ քայլ է՝ մարդիկ երկրաշարժից զոհվում են, անտուն են դառնում, ցավակցությունը շատ տրամաբանական է, այն էլ՝ հարևան երկրին։ Այո՛,  այդ երկրի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, դեռևս չունենք նորմալացած հարաբերություններ, բայց այնուամենայնիվ մարդ ենք չէ՞։ Ես կարծում եմ այդ ցավակցական ուղերձը տեղին էր և ճիշտ։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ էլի ճիշտ է, եթե թողնենք մարդկային գործոնը, զուտ քաղաքական, տարածաշրջանային զարգացման գործոնը՝ այդ կոնտեքստում էլ ճիշտ էր, քանի որ ակնհայտ է՝ Ռուսաստանը բաց դուրս եկավ մեր դեմ․ Լավրովի հարցազրույցը լուրջ մարտահրավեր էր նետված Հայաստանին։ 

-Հայաստանը պե՞տք է փրկարարական օգնություն առաջարկի Թուրքիային։

-Ես այդ քայլը համարում եմ էլ ավելի ճիշտ, քանի որ մեր փրկարար ջոկատները իրոք շատ լավ պատրաստված են ու կարող են օգտակար լինել, փրկել մարդկանց կյանքերը։ Ես կարծում եմ, դա որակական բան կտա, ուղղակի չգիտեմ՝ Թուրքիան կհամաձայնվի՞, թե՞ ոչ։ Իսկ այդ օգնության մասին ոչ թե հայտարարվում է, այլ քաղաքական, դիվանագիտական տարբեր խողովակներով շոշափում են, ու հետո  արդեն հայտարարություն կարող են անել, որ մենք պատրաստ ենք մեր փրկարարական ջոկատները ուղարկել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, առնվազն 4 հայ է զոհվել Սիրիայում, երկուսը՝ Թուրքիայում։ Վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը կազմում է 1121, Սիրիայում՝ 783։

Մերի Մանուկյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է