Գլխավոր
09.02.2023

Յուրաքանչյուրն այստեղ գիտակցում է, սա պայքարի փուլ է, և երևի թե վերջին և ամենակարևոր փուլը․ Մ․ Հակոբյան

Յուրաքանչյուրն այստեղ գիտակցում է, սա պայքարի փուլ է, և երևի թե վերջին և ամենակարևոր փուլը․ Մ․ Հակոբյան

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն Արցախում: Իսկ այսօր խոսվում էր Արցախի նախագահի  պետնախարարի ՌԴ մեկնելու մասին: 

Թեմաների վերաբերյալ զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանի հետ:

-Տիկին Հակոբյան, տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացել Արցախում, այս պահին ի՞նչ իրավիճակ է և ի՞նչ կրակոցների մասին է խոսքը։ 

-Հրադադարի խախտման ռեժիմը գրանցվել է Մարտակերտի ուղղությամբ, բայց ոչ քաղաքի, այլ շրջանի դիրքերի ուղղությամբ։

Տարբեր ուղղություններով զանգահարել եմ, որպեսզի բնակիչներից ճշտեմ, իրենք ձայներ չէին լսել, չունեին տեղեկություն, ամենայն հավանականությամբ մեր դիրքերի ուղղությամբ է եղել, այս պահին որևէ բան չկա, երևի արդեն ռուս խաղաղապահները կարողացել են հանդարտեցնել։

-Ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում, տեղեկացանք, որ գազամատակարարումը կրկին դադարեցվել է Ադրբեջանի կողմից։

-Երեկ, որ միացրին, ամբողջությամբ չէին վերականգնել, ընդամենը 20%-ով էր գործում գազամատակարարումը և դրանով միայն բնակչությանը կարողացան ապահովել, դպրոցները կրկին փակ էին, հիմնարկներում գազամատակարարումը բացակայում է։ 

Արդեն որևէ մեկնաբանություն էլ չկա, բնակիչներն էլ ասում են՝ ավելի լավ է ընդհանրապես չտան, քան էսպես մարդու նյարդերի հետ խաղան։ 

Հասկանալի է նաև՝ կոնկրետ վարվող քաղաքականություն է Ադրբեջանի կողմից, ոչ այնքան, որ ներսում մարդկանց նյարդերի հետ խաղան, այլ միջազգային հանրության համար, որովհետև, երբ խստաշունչ ձմռանը, մանավանդ հիմա՝ առատ տեղումներ են ձյան տեսքով և, երբ գազամատակարարումը անջատվում է, գումարած դրան՝ մենք էլեկտրաէներգիայի լուրջ խնդիր ունենք, փաստացի Արցախն ամբողջությամբ ցրտի և մթի մեջ է մնացել։ Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ միջազգային հանրության արձագանքը հենց այդ ուղղությամբ է լինում և, որպեսզի իրենք միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծեն, որ ներկայացվողը իրականությանը չի համապատասխանում՝ ժամանակ առ ժամանակ մի քանի օր անջատելուց հետո, կարճ ժամանակով միացնում են, բայց ամեն դեպքում էլ միացնելիս էլ մասնակի է գազամատակարարումը հասնում Արցախ։

Իսկ, եթե միջազգային հանրության կողմից ընդհանրապես արձագանք չլինի՝ իրենք ընդհանրապես չեն էլ միացնի։ Բայց ընդհանուր առմամբ շրջափակման մեջ վիճակը շատ ծանրանում է, որովհետև հիվանդանոցներում ևս շատ մեծ խնդիր է լինում ջեռուցում ապահողվելը, մեր էլեկտրաէներգիան չի բավականեցնում և շատ չնչին մասով է ապահովում։

-Դուք ևս նշեցիք, որ, եթե չլինի միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանն ընդհանրապես չի միացնի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, ինչպես տեսնում ենք միջազգային հանրությունը մեկ բանի շուրջ համախմբված է՝ մասնավորապես այն, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը․ ընդհանուր առմամբ ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունունից։

-Մենք համեմատություններ ենք անում՝ 44-օրյա պատերազմի օրերին միջազգային հանրության պահվածքը և հիմա, բավականին տարբեր են։ Պատերազմի ընթացքում նախ շատ քիչ էին կոչերը և հայտարարությունները  դրանք հիմնականում ուղղված էին և սաստում էին երկու կողմին, այն դեպքում, երբ Արցախում հայերը ընդամենը պաշտպանվում էին և պաշտպանում էին իրենց ապրելու իրավունքը հայրենիքում։ Բայց Ադրբեջանն արգելված զինատեսակներով, ֆոսֆորային զենք կիրառելով փորձում էր ոչնչացնել Արցախը։ Եվ անհասկանալի ու անընդունելի էր միջազգային հանրության պահվածքն այդ ժամանակ։

Հիմա մի փոքր այլ է, չեմ ասի, որ ամբողջությամբ և միայն մեղադրում են Ադրբեջանին, կան երկրներ, որ երկու կողմերին են կոչ անում, էլի անհասկանալի են նման կոչերն ու հայտարարությունները, բայց ամեն դեպքում բավականին շատ են հասցեական՝ Ադրբեջանին ուղղված հայատարարությունները, չնայած, որ Ալիևը բազմիցս նշել է, որ իր համար միևնույնն է և իր վրա որևէ ազդեցություն չի կարող թողնել միջազգային հանրության ո՛չ կոչերը, ո՛չ հայտարարությունները։

Նույնիսկ հեռախոսազրույցները, որ ինքը վարում է՝  զուտ էթիկայի կանոններից ելնելով է, որևէ բան իր վարած քաղաքականության մեջ չի կարող փոխել միջազգային հանրությունը։ Եվ չգիտես ինչու միջազգային հանրությունը չի արձագանքում Ալիևի նման պահվածքին, չնայած որ մյուս կողմից հասկանալի է, որովհետև Արցախը զրկված է բոլոր տեսակի դիվանագիտական խողովակներից, ներկայացված չէ միջազգային որևէ հարթակում, որտեղ կկարողանա իր ձայնը բարձրացնել։ Իսկ Հայաստանը ներկայացվածություն ունի  բոլոր միջազգային հարթակներում, որը իրենք միանշանակ չարեցին և շատ ավելի պասիվ դարձան քան մինչև դեկտեմբերի 12-ն էր։ Եվ կա միայն մեկ նպատակ՝ հայաթափել Արցախը, որպեսզի չլինեն 120000 արցախահայերը։ 

-Իսկ ընդհանուր տրամադրվածությունն ինչպիսի՞նն է, դուք ևս նշում եք, որ հայաթափման սցենար է ընթանում, և վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Լաչինի միջանցքի բացվելուն պես արցախահայերը լքելու են Արցախը, կա՞ արդյոք նման տրամադրվածություն։

-Գիտեք՝ ես ավելի շատ կասեի, որ ոչ թե այստեղից են այդ կանխատեսումները, այլ վերջինը Նիկոլ Փաշինյանի հերթական մտքի փայլուն դրսևորումներից մեկն էր և ինքը պլանը ներկայացրեց, իբրև թե Ադրբեջանի։ Ինչքան նա այդպիսի հայտարարություններ է անում, այնքան ամրանում է այստեղ՝ Արցախում հայերի կամքը՝ ապրելու, արարելու և պայքարելու։ Եվ ես այդպիսի կամքի դրսևորում բավականին երկար ժամանակ չեմ տեսել։ Կենցաղը, որ անասելի է դժվարացել, որովհետև 21-րդ դարի մարդը չի կարող հարմարվել այն իրավիճակին, որում որ մենք ենք գտնվում, բայց յուրաքանչյուրը այստեղ գիտակցում է, սա պայքարի փուլ է և երևի թե վերջին և ամենակարևոր փուլը, որովհետև ոչ թե Արցախում բնակվող հայի լինել չլինելու հարցն է լուծվելու, այլ  ամբողջ 10 մլն․ հայության, և դրանից ելնելով արցախցին չի տրտնջում կենցաղի դժվարություններից, երբեմն անգամ անհաղթահարելի դժվարությունները գլուխը բարձր է անցնում։

Առողջապահության ոլորոտում մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ անհաղթահարելի խնդիրներ, որով մարդու կյանքին վտանգ է սպառնում, այսինքն  այստեղ ռումբեր չեն պայթում, բայց մարդիկ են մահանում, որովհետև պատշաճ բժշկական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, իսկ Կարմիր խաչի միջոցով շատ սահմանափակ թվով մարդիկ կարող են տեղափոխվել, իսկ պլանային վիրահատություններ արդեն 2 ամիս է չեն իրականացվում։ 

-Տիկին Հակոբյան, տեղեկություններ կան, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այնուհետև պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնել են ՌԴ, ի՞նչ է Ձեզ հայտնի, ինչու՞ են մեկնել ՌԴ և ի՞նչ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունեցել։

-Այս ընթացքում ինչ այդ լուրերը տարածվում են, մենք հանդիպում չենք ունեցել ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ էլ պետնախարարի հետ, այսինքն պաշտոնական տեղեկատվություն չունենք, մենք էլ լուրերից ենք տեղեկացել, հուսամ, որ այս մի քանի օրը կունենաք հանդիպում, և այդ ժամանակ նաև կպարզաբանվի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։

Մերի Մանուկյան

Լրահոս
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
18:16
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
16:33
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
13:52
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
12:23
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
12:09
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է