Լրահոս
09.02.2023

Հավանականությունը, որ կարող է Հայաստանում երկրաշարժ գրանցվի՝ աննշան է․ սեյսմոլոգ

Հավանականությունը, որ կարող է Հայաստանում երկրաշարժ գրանցվի՝ աննշան է․ սեյսմոլոգ

Երեք օր առաջ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն ավելանում է, Թուրքիայում նունիսկ շարունակվում են կրկին երկրաշարժեր գրանցել և նոր ավերածություններ առաջացնել։

Թուրքիայի հետ նույն տարածաշրջանում գտնվող Հայաստանը որքանո՞վ է ռիսկային գոտում և ի՞նչ վիճակում է այժմ գտնվում մեր երկրի սեյսմիկ տեսանկյունից՝ զրուցել ենք ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ։

-Պարոն Նազարեթյան, Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը որքանո՞վ է ազդել մեր երկրի սեյսմակայունության վրա։

-Իմ կարծիքով, ելնելով սեյսմիկ և սեյսմոտեկտոնական տվյալներից՝ պիտի չազդի Հայաստանի վրա, հավանականությունը, որ կարող է Հայաստանում երկրաշարժ գրանցվի՝ աննշան է․ ինչո՞ւ․ որովհետև այս երկրաշարժը կապված է հյուսիս-անատոլիական հայտնի բեկվածքի հետ, որը կարող է ծնել մինչև 8 մագնիտուտի երկրաշարժ, եղավ 7-8 մագնիտուտ։ Այդ բեկվածքը հասնում է մինչև հյուսիս-անատոլիական բեկվածքին, հատվում է, ու չի շարունակվում դեպի հյուսիս։
Եթե երկրաշարժը տեղի է ունենում բեկվածքի վրա՝ հավանականությունը ավելի մեծ է ոչ թե հարակից բեկվածքներում երկրաշարժ լինելու, այլ բեկվածքի շարունակության վրա, որտեղ, որ գետինը չի պատռվել։

Պարզ է, որ թույլ ցնցումներ կարող են լինել ՀՀ-ում, դա կա՛մ սովորական բնական ֆոնն է, միշտ էլ Հայաստանի տարածքում թույլ երկրաշարժեր լինում են, կա՛մ կարող է վատագույն դեպքում հարուցի փոքր երկրաշարժ։

Մենք անհանգստացնող անոմալիաներ չունենք, մենք չափում ենք երկրի մագնիսական, էլեկտրական դաշտը, ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունը, քիմիական կազմը և այլն, ամեն օր չափվում է և տվյալները ամեն օր մենք նայում ենք։

Մեր երկրի սեյսմիկ գոտին այս պահին գտնվում է նորմալ վիճակում։

-Երևանում հատկապես՝ օրեցօր ավելացող բարձրահարկ շենքերի սեյսմակայունությունն ինչպիսի՞ն է, արդյո՞ք պահպանվում են շենքի սեյսմակայուն լինելու բոլոր նորմերը, և առհասարակ՝ ավելի լավն են այժմյա՞ն, թե՞ խորհրդային ժամանակի կառուցված շենքերը։

-Բավականին կարևոր և բարդ հարց եք բարձրաձայնում, մի քանի պատասխան պիտի տամ, որովհետև առաջինը՝ Երևանի բարձրահարկ շենքերը լավ է, որ կառուցվում են, ճիշտ է՝ ամեն ինչ կուտակվում է Երևանում, որը ինքնին վատ է, դա ստրատեգիական կոպիտ սխալ է, բայց, երբ որ կառուցում են նոր բնակարաններ, հիմնականում Երևանում գտնվող հին և վատ վիճակում գտնվող շենքերի բնակիչներն են տեղափոխվելու այդ նոր շենքեր։

Իսկ նոր շենքերը բավականին հուսալի են, քանի որ նախագծվում են 9 բալ ուժգնության երկրաշարժի հաշվարկով, այսինքն՝ նորմերի պահանջները շատ խստացվել են (առաջ 7-8 բալի հաշվարկով էր արվում), շինանյութի որակները բավականին բարձր են և շինարարության տեխնոլոգիաներն էլ պահպանվում են, բացի այդ` գոյություն ունի շինարարության տեխնիկական հսկիչ, որը նայում է,որ նախագծից շեղումներ չլինեն, անորակ շինանյութ չբերեն շինհրապարակ, դա խստիվ արգելված է, և ես համոզված եմ, որ այժմ կառուցվող շենքերի շինարության որակը լկատարյալ չէ, բայց անհամեմատ լավ է, քան խորհրդային միության տարիներին կառուցված շենքերինը։ Եվ ուրեմն՝ վատ է, որ Երևանը մեխանիկական աճ է ունենում, մեծանում է քաղաքը, կանաչ տարածքները անհամեմատ փոքրանում են, բայց լավ է, որ այդ սեյսմիկ խոցելի շենքերից բնակիչների զգալի մասը կտեղափոխվեն։

Մարզերում էլ կա իհարկե խնդիր, բայց վատ շենքերը հիմնականում մայրաքաղաքում են, մարզերում քիչ է, և այնտեղ ամենաբարձր շենքերն ունեն 9 հարկ։

Մերի Մանուկյան

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ