Բրազիլիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը և Բելառուսը:
Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ էր արել շտապ լքել Ռուսաստանը։
Բացի այդ, Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ։

















