ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմը կընդլայնվի և շատ ինտենսիվ կլինի։
Այս մասին նա ասել է Agerpres գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարձակման է նախապատրաստվում, իսկ Ուկրաինան՝ հակահարձակման։
Ջոանեն նշել է, որ հակամարտությունը կընդլայնվի եղանակային պայմանների բարելավումից հետո։
Նրա համոզմամբ, Ուկրաինային աջակցելու համար անհրաժեշտ է կազմակերպել ծանր սպառազինության մատակարարումը։

















